Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Թուրքիան ու Աֆղանստանը ռազմավարական համագործակցության համաձայնագիր են կնքել

Թուրքիան ու Աֆղանստանը ռազմավարական համագործակցության համաձայնագիր են կնքել
19.10.2014 | 16:54

Թուրքիան և Աֆղանստանը ռազմավարական համագործակցության համաձայնագիր են կնքել, որը ներառում է համագործակցությունն անվտանգության, առևտրի և ներդրումների ոլորտներում: Համաձայնագիրը Թուրքիայի նախագահի Աֆղանստան այցի ընթացքում ստորագրել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը և նրա աֆղանստանցի գործընկեր Աշրաֆ Ղանին:

Դիտվել է՝ 718

Մեկնաբանություններ